24 նոյեմբերի 2012 - 11:37 AMT
Պակիստանում պայթյուն է որոտացել շիաների մզկիթի մոտ

Պակիստանի արևմուտքում գտնվող Դերա Իսմաիլ Խան քաղաքում պայթյուն է որոտացել շիաների մզկիթի մոտ: Առնվազն 5 մարդ է մահացել և ևս 17 վիրավորվել են:

Ռումբը պահված էր աղբակույտի մեջ: Այն պայթել է, երբ մոտով անցում էր շիաների մի խումբ:

Պայթյունի արդյունքում առնվազն 4 երեխա է տուժել, հայտնում են ինտերնետ լրատվամիջոցները:

Նոյեմբերի 22-ին պայթյուն տեղի ունեցավ Ռավալպինդի քաղաքում՝ խլելով 22 մարդու կյանք: