Լևոն Արոնյան. London Chess Classic-ում իմ հիմնական մրցակիցը Մագնուս Կարսլենն24 նոյեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-10-ը գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցելու է London Chess Classic մրցաշարին: Առաջին տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով մրցելու է Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ կասի իր առաջին տուրի պայքարի մասին, Արոնյանը պատասխանել է հետևյալը. «Հիկարուի հետ մենք բազմաթիվ անգամներ ենք հանդիպել: Մեր վերջին պարտիայում ինձ հաջողվել է հաղթանակ տանել, իսկ մինչ այդ պարտվողի դերում ես էի եղել: Այս անգամ ևս կփորձեմ կիրառել նույն մարտավարությունը, որն ինձ հաղթանակ է բերել: Լավ մեկնարկը շատ կարևոր է, այդ պատճառով էլ կփորձեմ հաղթել»: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստի խոսքով, իր հիմնական մրցակիցը Մագնուս Կարսլենն է: Արոնյանը գտնում է, որ իրենց բոլոր հանդիպումներն էլ միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում: « London Chess Classic-ին միշտ ուժեղ շախմատիստներ են մասնակցում, այս տարի այն հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ մասնակցելու է կին շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը: Մրցաշարին ես մեկ ամիս պատրաստվել եմ Հայաստանում, և, ինչպես միշտ, կպայքարեմ մրցանակային տեղի համար»,- նշեց շախմատիստը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |