Հունական ոստիկանությունը բացահայտել է Հին Օլիմպիայի թանգարանի կողոպուտի աղմկահարույց գործը

Հունական ոստիկանությունը բացահայտել է Հին Օլիմպիայի թանգարանի կողոպուտի աղմկահարույց գործը

PanARMENIAN.Net - Հունական ոստիկանությունը բացահայտել է Հին Օլիմպիայի թանգարանի կողոպուտի աղմկահարույց գործը: Գործով ձերբակալվել են երեք տեղաբնակներ, որոնք մեղադրվում են փետրվարին հին հնագիտական Հին Օլիմպիայի թանգարանից 77 ցուցանմուշ գողանալու մեջ:

Ոստիկանությունը գտել է կասկածյալների հետքը, երբ վերջիններս փորձել են սև շուկայում վաճառել մ.թ.ա XV դարի մատանին: Սակայն «գնորդները» ոստիկաններ էին:

Էլիդա շրջանում, որտեղ գտնվում է Օլիմպիան, կասկածյալների թաքստոցում նաև այլ ցուցանմուշներ են հայտնաբերվել: Սակայն, ոստիկանությունը դեռ չի հայտնում, հաջողվել է արդյոք վերադարձնել կողոպտվածը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---