Լիբանանում ձերբակալվել են Սիրիայի քաղաքացիներ, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Լիբանանում ձերբակալվել են Սիրիայի քաղաքացիներ, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

PanARMENIAN.Net - Լիբանանում ձերբակալվել են Սիրիայի 5 քաղաքացիներ, ովքեր կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին հաղորդել է անվտանգության համակարգում աշխատող բարձրաստիճան աղբյուրը:

Սիրիացիները ծրագրում էին ահաբեկչությունն իրականացնել Լիբանանի հարավում` Նաբատիա շրջանում: Ահաբեկիչները ձերբակալվել են, երբ նախապատրաստում էին պայթուցիկ սարքը գործարկել շիական կրոնական արարողակարգի ժամանակ:

Հոկտեմբերի 19-ին հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի քրիստոնեական Աշրաֆի թաղամասում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---