Բանգլադեշ ֆաբրիկաներից մեկում ծագած հրդեհի զոհ է դարձել արդեն 120 մարդ

Բանգլադեշ ֆաբրիկաներից մեկում ծագած հրդեհի զոհ է դարձել արդեն 120 մարդ

PanARMENIAN.Net - Բանգլադեշում կարի ֆաբրիկայում ծագած հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի: Ընդ որում, հրշեջները դեռ լիովին չեն ավարտել հրկիզված շենքի հետազոտման աշխատանքները, ինչի արդյունքում գտնված մարմինների քանակը կարող է աճել, հաղորդում է Reuters-ը:

Ներկայումս փորձագետները պարզում են, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ:

Ականատեսների խոսքով, կրակը շատ արագ է տարածվել և միանգամից փակել է տարհանման ուղիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---