Եվրոպայի հայերի միությունը կոչ է անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին

Եվրոպայի հայերի միությունը կոչ է անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի միության նախագհ Կարո Հակոբյանը բաց նամակ է հղել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանին:

Նամակում, մասնավորապես ասվում է, որ սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության: «Առավել ևս նկատի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը»,-նշվում է նամակում:

Սիրիահայությունը այսօր կարիք ունի ամբողջ հայության և, մանավանդ, իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ աջակցության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---