24 մայիսի 2005 - 07:54 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՇՎԵԴԻԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵԱԳԽ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Շվեդիայի Օրե քաղաք` մասնակցելու մայիսի 24-25-ին նախատեսված Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անվտանգության համաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մայիսի 25-ի երեկոյան Վ. Օսկանյանը պաշտոնական այցով մեկնելու է Հելսինկի, ուր մայիսի 26- 27-ին նախատեսված են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի, պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ երկրի խորհրդարանականների հետ: Վ. Օսկանյանը Երեւան է վերադառնալու մայիսի 28-ին: