25 նոյեմբերի 2012 - 17:45 AMT
Ամփոփվել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի արդյունքներ

Նոյեմբերի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի հանդիպումները:

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումն ավարտվել է 3:2 (1:2) հաշվով: Գյումրի«Քաղաքային» մարզադաշտում հանդիպել են «Շիրակն» ու «Ուլիսը»: Հանդիպումն ավարտվել է 2:0 (1:0) հաշվով:

Միևնույն ժամանակ Երևանի «Միկա» մարզադաշտում հանդիպել են «Միկան» և «Արարատը», որոնց հանդիպումն ավարտվել է 1:0 (0:0) հաշվով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: