26 նոյեմբերի 2012 - 10:15 AMT
Իսրայելում բարեհաջող են ընթացել ՀՀՊ համակարգի նորագույն փորձարկումները

Իսրայելում բարեհաջող են ընթացել «Դավթի պարսատիկ» ՀՀՊ համակարգի նորագույն փորձարկումները, որը պետք է դառնա հրթիռակոծությունից պաշտպանվելու բազմամակարդակ համակարգի մի մասը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղելով զինվորական աղբյուրին:

«Դավթի պարսատիկ» ՀՀՊ համակարգը նախատեսված է մինչև 300կմ միջին հեռավորությամբ հրթիռները ոչնչացնելու համար: