26 նոյեմբերի 2012 - 10:42 AMT
«Փուչիկների գործով» տուժողները ստորագրահավաք են կազմակերպել, որ Բոզոյանին ազատ արձակեն

«Փուչիկների գործով» տուժողները ստարագրահավաք են կազմակերպել, որ Սերոբ Բոզոյանին ազատ արձակեն: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Սերոբ Բոզոյանի պաշտպանը՝ Կարեն Մանուչարյանը: Փասաբանն ասաց, որ նախորդ շաբաթ տուժողներից մի քանիսը այցելել են Բոզոյանին և նրան գումար են փոխանցել: Սերոբ Բոզոյան այժմ հիվանդանոցում է և այս շաբաթ կվիրահատվի:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր :Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, սակայն մինչ այդ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: