Նավթն էժանանում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ֆոնին

Նավթն էժանանում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են երկուշաբթի օրը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ֆոնին Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադար ձեռք բերելուց հետո, ինչը նվազեցրել է ներդրողների մտավախությունները հումքի մատակարարումների հնարավոր խափանումների հետ կապված, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.18 դոլարով կամ 0.16 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111.2 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.16 դոլարով կամ 0.18 տոկոսով` մինչև 88.12 դոլար:

Իսրայելի և Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարը, որը համաձայնեցվել է ամերիկաեգիպտական միջնորդությամբ, ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրը ժամը 23:00-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---