26 նոյեմբերի 2012 - 14:56 AMT
Հայաստանում կանխիկ դոլարն այս շաբաթ կվաճառվի 406-410 դրամով

Անցած շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,23 տոկոսով` մինչև 406,0 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում սակարկությունների ծավալը կազմել է 16,65 մլն դոլար, ինչը 10,56 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,19 կետով և շաբաթ օրը` նոյեմբերի 24-ին, կազմել 407,60 դրամ:

Հայաստանի արժութային բրոսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախկինի նման սակարկվում է 405-410,0 դրամի սահմաններում: «Կայուն իրավիճակը պայմանավորված է ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող պահաջարկով, ինչպես նաև չափավոր սղաճային տրամադրություններով»,- կարծում են FOREX CLUB-ում:

ԱՄՆ դոլարի աճին կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթով գնումների բարձրացող ծավալը: Իսկապես, Հայաստանի ԿԲ մամլո ծառայության ամփոփման համաձայն, անցած շաբաթ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի մաքուր ծավալը կազմել է 7,075 մլն դոլար, ինչը 33,42 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ:

Դրա հետ կապված կարելի է ենթադրել, որ Հայաստանում գալիք շաբաթ կանխիկ դոլարի միջին փոխարժեքը կգտնվի 406-410 դրամի սահմաններում: