26 նոյեմբերի 2012 - 16:21 AMT
Զանգվածային հակաիսրայելյան ցույց է անցնում Աֆղանստանում

Զանգվածային հակաիսրայելյան ցույց է անցնում Աֆղանստանի արևելքում: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ցույցին հազարավոր ուսանողներ են մասնակցում:

Բողոքողները այրում են քրիստոնեական խաչը, Իսրայելի ու ԱՄՆ դրոշները: Փակ է Ջելալաբադ տանող մայրուղին:

Ցուցարարները դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, ինչպես նաև աֆղան զինծառայողի մահապատիժը, որը հինգ ֆրանսիացի զինծառայողի էր սպանել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: