Սեյրան Օհանյանը կայցելի Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին

Սեյրան Օհանյանը կայցելի Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը և հետագա ծրագրերին առնչվող երկկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010թ. փետրվարից գործող Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---