26 նոյեմբերի 2012 - 17:02 AMT
Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել ապստամբների կենտրոնակայանին

Սիրիական ՌՕՈւ ինքնաթիռները նոյեմբերի 26-ի առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել ապստամբների կենտրոնակայանին Իդլիբ գավառում, հայտնում է lenta.ru-ն՝ «Ռոյթերսի» վրա հղումով:

Ըստ վկաների, չնայած օդաչուների ջանքերին, զգալի վնաս ապստամբները չեն կրել:

Ապստամբների հրամանատարները հայտարարել են, թե Իդլիբ գավառից կսկսվի ողջ Սիրիայի ազատագրումը գործող ռեժիմից: