Ազգայնական կուսակցությունները հաղթանակ են տարել Կատալոնիայի ընտրություններում

Ազգայնական կուսակցությունները հաղթանակ են տարել Կատալոնիայի ընտրություններում

PanARMENIAN.Net - Ազգայնական կուսակցությունները հաղթանակ են տարել Կատալոնիայի ընտրություններում, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում իսպանական կառավարության համար և կարող է հանգեցնել Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած շրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեի, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Կատալոնիայի ձախ հանրապետականները», որոնք առավել ակտիվորեն են կողմ նահանգի անկախությանը, իրենց ներկայացուցչությունը 10-ից հասցրել են 21-ի: Անկախության հանրաքվեին կողմ ևս մի քանի կուսակցություններ, ապահովել են 16 տեղ: Խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 68 մանդատ:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի Ազգային պահպանողական կուսակցությունն ունենալու է 19 տեղ` նախկին 18-ի փոխարեն, իսկ սոցիալիստները` 28-ի փոխարեն 20:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---