Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Կենտրոնականի բաժնի պետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկել կադրերի ռեզերվ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարականության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարչությունից փոխանցեցին, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Սերոբ Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---