27 նոյեմբերի 2012 - 12:38 AMT
Դեկտեմբերի 11-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Այսօր Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ներառված էր ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տալով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ որոշեց դրանք անցկացնել դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին ԱԺ 334 սենյակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: