27 նոյեմբերի 2012 - 14:09 AMT
Հրանտ Բագրատյանը կառավարությունից բացատրություն է պահանջում բյուջեից անհետացած 1 մլրդ դոլարի վերաբերյալ

Հայաստանի նախկին վարչապետ, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը բյուջետային քննարկումների ընթացքում պահանջել է Հայաստանի կառավարությունից լիակատար պրոֆեսիոնալ վերլուծություն ներկայացնել 2013-ի պետբյուջեի եկամտային մասի վերաբերյալ: «Պետբյուջեի շուրջ ստեղծված իրավիճակը հիմա շատ բարդ է Հայաստանի կառավարության համար. առաջին անգամ մենք պահանջել ենք ոչ միայն ծախսերի, այլ նաև եկամուտների քննարկում: Հայաստանի կառավարությունը սիրում է խոսել միայն ծախսերի մասին»,- նոյեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Դրա հետ կապված նախկին վարչապետը նշել է, որ 3000-էջանոց փաստաթղթից ծախսերի հատվածին բաժին է ընկնում միայն 3-4 էջ, անհրաժեշտ է լիակատար վերլուծություն երկրի տնտեսության բոլոր ոլորտների, ԱԱՀ-ի և եկամտահարկի վերաբերյալ:

Բագրատյանի նման պահանջը պայմանավորված է նրանով, որ շուրջ 1 մլրդ դոլար (գրեթե 400 մլրդ դրամ) եկամտային մասում չի գրանձվել, այդ թվում նախարարներին և այլ պաշտոնյաներին լրացուցիչ վճարումների համար անհասկանալի ծախսերի հաշվին:

Նրա կարծիքով, նման բյուջեն կհանգեցնի արտագաղթի խթանման: