27 նոյեմբերի 2012 - 14:23 AMT
Նոյեմբերի 28-ին տեղի կունենա ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի կառավարման մարմինների վարժանքը

Նոյեմբերի 28-ին տեղի կունենա ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի կառավարման մարմինների ու հերթապահ ուժերի վարժանքը, հայտարարել է ՌԴ ՊՆ Օդային և տիեզերական պաշտպանության զորքերի մամլո ծառայության ու տեղեկատվության վարչության ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Վարժանքին կմասնակցեն տարբեր մակարդակի շուրջ 130 հրամանատարական կետեր, 160 ռադիոտեխնիկական ստորաբաժանումներ, մոտ 100 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ ռազմաճակատային, կործանիչ, բանակային ու հեռավոր ավիացիայի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի ՌՕՈւ և ՀՕՊ կազմից»,-ասել է Զոլոտուխինը:

Նա նշել է, որ վարժանքի ընթացքում կմշակվեն համագործակցող կողմերի կառավարման մարմինների գործողությունները նրանց կողմից ՀՕՊ հերթապահ ուժերի սահմանախախտ օդանավերի դեմ կիրառման, ինչպես նաև վթարված ինքնաթիռների անձնակազմերին օգնության դեպքում:

Ընդամենը զորավարժություններին մասնակցում է մոտ 9 հազար զինծառայող, հայտնել է Զ. Զոլոտուխինը: