27 նոյեմբերի 2012 - 14:55 AMT
ՏՀԶԿ զեկույց. Եվրոյի գոտու ՀՆԱ նվազումը կշարունակվի նաև 2013 թվականին

Եվրոյի գոտում անկումը կշարունակվի նաև հաջորդ տարի, ինչը լուրջ սպառնալիք է ողջ համաշխարհային տնտեսության համար, ասվում է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տնտեսական տեսության մեջ:

Ըստ կազմակերպության գնահատականների, 2013թ. եվրագոտու ՀՆԱ-ն կնվազի 0,1 տոկոսով, աճի վերականգնում կարելի է ակնկալել միայն 2014 թվականին:

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը նվազեցրել է կանխատեսումը եվրոյի գոտու իրական աճի վերաբերյալ 2013թ. համար 1,0 տոկոսից մինչև 0,1 տոկոս: