27 նոյեմբերի 2012 - 15:43 AMT
Երևանի գլխավոր տոնածառը սկսել են տեղադրել

Երևանի գլխավոր տոնածառը սկսել են տեղադրել Հանրապետության հրապարակում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, անցյալ տարի տոնածառը տեղադրվել է մինչև դեկտեմբերի 15-ը, և դժվար թե Ամանորի նախապատրաստության հետ կապված քաղաքապետարանի աշխատանքների ժամկետները փոփոխության ենթարկվեն: Դեկտեմբերի 20-ին էլ, ըստ ամենայնի, տեղի կունենա տոնածառի լույսերը վառելու արարողությունը: