ԼՂՀ նախկին արտգործնախարար. Ստեփանակերտ-Երևան չվերթը իրագործելի է առանց Ադրբեջանի համաձայնության27 նոյեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան Ստեփանակերտի օդանավակայանի հարցում շատ բան չփոխեց: Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ լինելով տարածաշրջանում պարզապես նրանք ստիպված էին ավելի կոնկրետ հայտնել իրենց դիրքորոշումը՝ մի բան, որ նախկինում լղոզված էր: «ԱՄՆ պետդեպի ղեկավարը դեռ մինչ այդ հայտարարություն արեց և ասաց, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավական փաստաթղթերին և ոլորտում ձևավորված պրակտիկային համահունչ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Մելիքյանը և նկատեց, որ միջազգային պրակտիկայում քաղաքացիական օդանավերի թռիչքների վերաբերյալ որևէ արգելք չկա: Իսկ հրադադարի վերաբերյալ փաստաթղթում եթե անգամ որևէ արգելանք եղել է, դա վերաբերվել է բացառապես ռազմական օդանավերին: «Հայկական կողմի ճկունությունը կարող է իրապես դեր կատարել և հարցը լուծելի դարձնել, թեև թվում է թե մթնոլորտը մեզ համար բարենպաստ չէ: Ստեփանակաերտ-Երևան չվերթը իրագործելի է առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության: Բայց նման խնդիր չէր առաջանա, եթե Հայաստանը սկսեր Արցախի ճանաչման գործընթացը և ոլորտային համաձայնագրեր կնքեր»,- ասաց Արմեն Մելիքյանը և հիշեցրեց, որ թուրքական օդանավերը թռչում են այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը միայն Թուրքիայի կողմից է ճանաչված: Ասուլիսին ներկա էր նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով կարծիք հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ բացասկան հայտարարություն անելով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են խուսափել ցանկացած հարցից, որը կարող է դառնալ պատերազմի սկիզբ: «Նրանց նպատակը այն է, որ Մերձավոր Արևելքի քաոսը չգա այստեղ: Նրանք չեն ցանկանա, որ Երևանից Ստեփանակերտ թռիչքներ լինեն, բայց հնարավոր է դրանք լինեն այլ երկրներից»,- ասաց Արամ Կարապետյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |