27 նոյեմբերի 2012 - 16:19 AMT
ԵՄ երկրների կաթ արտադրողները բողոքում են Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի մոտ

Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր տրակտորներ են կանգնած, որոնց վրա մայրաքաղաք են ժամանել Եվրամիության մի քանի երկրների կաթ արտադրողները, որոնք բողոքում են կաթի գնման ցածր գներից:

Ոստիկանության հետ բախումներից և Եվրախորհրդարանի շենքի վրա տոննաներով կաթ լցնելուց հետո, ցուցարարները հանդիպում են պահանջում Պաոլո դի Կաստրոյի հետ, որը Եվրախորհրդարանի գյուղատնտեսության ու գյուղական զարգացման կոմիտեի նախագահն է, հայտնում է «Ռոսբալտը»: