Սայաթ-Նովայի 300-ամյակը` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սայաթ-Նովայի 300-ամյակը` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառում: Ծրագրում նախատեսված է բանախոսություն «Սայաթ-Նովա. իրական պատմություններ և հորինված հեքիաթներ» թեմայով, բանախոս` խմբավար, մեներգիչ Շահե Քեշիշյան:

Բանախոսությանը կհաջորդի համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան Ծովինար Հովհաննիսյան և Աստղիկ Ադոնց քանոնների դուետը, մեներգչուհի Գոհար Գասպարյանը դաշնակահար Մարիաննա Մարտիրոսյանի նվագակցությամբ, Շահե Քեշիշյանը` դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ, Գուրգեն Բավեյանը` նույնպես Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ, ինչպես նաև Արարատյան Հայրապետական Թեմի «Զանգակներ» խումբը` գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանի խմբավարությամբ:

Միջոցառումը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքի շրջանակում, որը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---