27 նոյեմբերի 2012 - 18:40 AMT
Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը

Թիվ 1 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողով` պահանջելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան դատական կարգով վիճարկել և ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը:

Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին ուղղված Ստյոպա Սաֆարյանի դիմումին կցվել են

1. Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի հասցեների ցուցակը

2. Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի լուսանկարները

3. Ռոբերտ Սարգսյանի 12 լայնաֆորմատ պաստառների նկարները

4. 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքի տեսանյութ, որտեղ տեղակայված է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շտաբներից մեկը: