27 նոյեմբերի 2012 - 18:45 AMT
Նոյեմբերի 30-ին Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն

Նոյեմբերի 30-ի երեկոյան Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում, Երևանում Բարոզոն կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նա նաև կմասնակցի Եվրոպական ժողովրդավարական կուսակցության համաժողովին ու կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպման ավարտին նախատեսված է Եվրահանձնաժողովի ղեկավարի մամլո ասուլիսը: