
Բանկերը, տարադրամի փոխանակման կետերը և ոսկերչական խանութները, որոնք տեղակայված են Թահրիր հրապարակի մերձակայքում, փակվում են բողոքի ակցիաների նախաշեմին:
Ինչպես հաղորդում է եգիպտական Al-Ahram պարբերականը, ներկայումս Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքվում են ցույցի մասնակիցները:
Ընդգծենք, որ նոյեմբերի 27-ին ավելի վաղ հաղորդվել է, որ եգիպտացի ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել երեքշաբթի օրը Թահրիր հրապարակում, ընդ որում, օրինապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ են օգտագործել:
Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են Եգիպտոսի նախագահի նոր հրամանագրի դեմ: Նախագահի հակառակորդները մեղադրել են նրան իշխանությունը ուզուրպացնելու մեջ, հաղորդում է Ռոսբալթը: