27 նոյեմբերի 2012 - 19:45 AMT
Բացվեց սոցիալական խնդիրները լուսաբանող «Մարդը» ցուցահանդեսը

Այսօր «Բյուրոկրատ» գրատանը բացվեց «Մարդը» ցուցահանդեսը: Այն կազմաակերպվել է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակում:

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի նպատակն է արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները:

Ծագրի 6 ամիսների ընթացքում ստեղծվել են առկա սոցիալական խնդիրները լոսաբանող ավելի քան 80 նկարազարդ պատմություններ, սոցիալական գովազդներ, ինչպես նաև ստեղծվել են փողոցային արվեստի նմուշներ, կազմակեպվել հանրային «ՍՈՑԱՐՏ» բացօթյա նկարչական միջոցառումը:

Ցուցահանդեսում ներկայացված են երեք հեղինակների` Լիա Մխիթարյանի, Լիլիթ Ստեփանյանի և Տաթևիկ Մկրտչյանի աշխատանքները: Ցուցանմուշները պաստառներ են, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է սոցիալական որևէ խնդիր` աբորտներ, շրջակա միջավայրի աղտոտվածություն և այլն:

Լիա Մխիթարյանը, ով նաև ծրագրի ղեկավարն է, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պոստերներից յուրաքանչյուրը մեկ հարց է բարձրաձայնում: Պաստառների գրությունն անգլերեն է, և Մխիթարյանն այն բացատրեց հետևյալ կերպ. «Իրականում դա հստակ մտածված չէր: Անգլերենն ավելի հանրային, նաև միջազգային լեզու է: Դրա համար էլ ընտրել ենք անգլերենը: Բացի դրանից, մեր կայք այցելում են ավելի շատ օտար երկրներից»:

«Մարդը» ցուցահանդեսը նվիրված է ծրագրի ընթացքում ստեղծված հանրային խնդիրները լուսաբանող նկարազարդ ստեղծագործությունների ցուցադրությանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչ դեկտեմբերի 6-ը:

Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորք (ԱՄՆ), Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: