ԱՄՆ սենատը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունել

ԱՄՆ սենատը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունել

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատը դիտարկում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր օրինագծի ընդունման հնարավորությունը: Այս մասին հաորդել են օրենսդիրներն ու նրանց օգնականները, ովքեր ծանոթ են իրավիճակին: Պատժամիջոցների նոր փաթեթով նախատեսում է Իրանի ԿԲ նկատմամբ պատժիչ միջոցների, ինչպես նաև այնպիսի քայլերի ընդունում, որոնք կկրաճտեն Թեհրանի կողմից նավթի վաճառքից ստացված շահույթը: Սենատի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի խոսքով, «նոր օրինագիծը տնտեսական պատժամիջոցները կմոտեցնի իրական տնտեսական էմբարգոյին և կօգնի արագացնել իրանական տնտեսության անկումը»: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---