28 նոյեմբերի 2012 - 09:40 AMT
«Ժամանակ». Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ թոշակառուներից անձնագրեր են հավաքում

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Կենտրոն թաղապետարանը թոշակառուներից անձնագրեր է հավաքում՝ օգնություն բաժանելու պատրվակով։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այս օրերին Կենտրոնում բնակվող թոշակառուներից շատերը, որոնց թոշակն այդպես էլ չբարձրացրեց կառավարությունը, անձնագրեր են տանում թաղապետարան ու հերթագրվում՝ օգնություն ստանալու ակնկալիքով։ Ի դեպ, թաղապետարանը թոշակառուներից թոշակի գրքույկ չի ուզում, այլ անձնագիր։ Նշենք, որ Կենտրոնի թաղապետը Արա Սադոյանն է, ով ՀՀԿ կենտրոնի տարածքային գրասենյակի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է»,- գրում է «Ժամանակը»։