28 նոյեմբերի 2012 - 12:26 AMT
Լեհաստանը և Սլովակիան կարող են համատեղ հայտ ներկայացնել 2022-ի ձմեռային Օլիմպիադայի անցկացման համար

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ լիովին աջակցում է Սլովակիայի հետ համատեղ 2022-ի Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարին, հաղորդում է AP-ն:

Քաղաքական գործչի խոսքով, նրա երկիրն անհրաժեշտ պոտենցիալը և ենթակառուցվածքն ունի Ուկրաինայի հետ EURO-2012-ի անցկացումից հետո: Հաղորդվում է, որ hիմնական քաղաքը, որը կընդունի մրցումները, կլինի Կրակովը, ինչպես նաև Տատրերի ձմեռային հանգստավայրերը` լեհական Զակոպանեն և սլովակյան Խոպոկը: Ավելի վաղ Լեհաստանը հայտ է ներկայացրել 2006-ի Օլիմպիադայի անցկացման համար, իսկ Սլովակիան` 2002-ի խաղերի:

Լեհաստանից և Սլովակիայից բացի 2022-ի Օլիմպիադայի անցկացման հայտ ներկայացնելու հնարավորությունը դիտարկում են Շվեյցարիան, Ուկրաինան, Իսպանիան և Նորվեգիան: ՄՕԿ-ը 2022-ի խաղերի անցկացման երկիրը կընտրի 2015-ին: