28 նոյեմբերի 2012 - 10:35 AMT
Յուրա Մովսիսյանը մոսկովյան «Սպարտակի» տրամադրության տակ է և բուժզննում է անցնում

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան «Սպարտակի» տրամադրության տակ է և բուժզննում է անցնում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հնարավոր տեղափոխության մանրամասները չեն հայտարարվում:

Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում հանդես է գալիս 2011 թվականից: Պրեմյեր-լիգայի այս խաղաշրջանում 25-ամյա հարձակվողը 13 խաղ է անցկացրել և 9 գոլի հեղինակ դարձել:

Հայաստանի հավքականի կազմում, ուր Մովսիսյանը հրավիրվել է 2010թ, խաղացել է 18 խաղ և 5 անգամ գրավել մրցակցի դարպասը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գերազանցում է 3 մլն եվրոն: