Մահացել է «Չիկագո» մյուզիքլի պրոդյուսեր Մարտին Ռիչարդսը

Մահացել է «Չիկագո» մյուզիքլի պրոդյուսեր Մարտին Ռիչարդսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է բազմաթիվ մյուզիքլների և «Չիկագո» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած ռեժիսոր Մարտին Ռիչարդսը:

Ինչպես հաղորդել է նրա գործակալը, Բրոդվեյի աստղը մահացել է Նյու Յորքում: Վերջին ամիսների ընթացքում նա անհաջող կերպով պայքարում էր քաղցկեղի հետ:

Ռիչարդսի վերջին աշխատանքը «Մեծ Մայբել. բլյուզի հոգին» մյուզիքլն է, որը պետք է հայտնվի նյույորքյան թատրոններում հաջորդ ամառ:

Հանգուցյալի մերձավորներին արդեն ցավակցություն են հայտնել Բրոդվեյի և Հոլիվուդի բազմաթիվ աստղեր և դերասաններ, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---