28 նոյեմբերի 2012 - 11:34 AMT
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները մնացել են առանց կապի

Այսօր առավոտից բողոքներ կան կապված «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կապի հետ: Ընկերության սպասարկման կենտրոնից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ որևէ լուրջ խնդիր չկա և կապի ընդհատումները կապված են ծանրաբեռնվածության հետ: Սպասարկման գրասենյակից փոխանցեցին, որ մասնագետներն աշխատում են և շուտով թերությունները կշտկվեն: