26 մայիսի 2005 - 08:05 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ.ԲԹՋ-Ն ԿԽԱԽՏԻ ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի բացումը կարող է խախտել ուժերի հաշվեկշիռը Հարավային Կովկասում, չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հաղորդում է Ինտերֆաքսը: «Հայաստանը պետք է գտնի ուժերի տարածաշրջանային հաշվեկշռի վերականգնման համար անհրաժեշտ այլընտրանքային ուղիներ,-ասել է ՀՀ վարչապետը,-անկասկած, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի այլընտրանք կարող է ծառայել Իրան-Հայաստան գազատարը, որի միջոցով ապագայում հայկական կողմը կարող է գազ առաքել Եվրոպա Վրաստանի տարածքով»: