28 նոյեմբերի 2012 - 12:50 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Ես Մադրիդյան սկզբունքներին հղում չեմ արել

Երբ ճանաչվի ԼՂՀ-ն՝ իր տարածքային ամբողջականությամբ, պետք չէ բացառել մարդկանց կամավոր վերադարձը իրենց հայրենի տարածքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Երևանում հնչած այն տեսակետներին, թե Բաքվում փախստականների վերադարձի մասին խոսելը ճիշտ չէր ու բխում էր

Մադրիդյան սկզբունքներից: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ իր ոչ մի ելույթում Մադրիդյան սկզբունքների դրույթներին հղում չի եղել: «Ես միշտ դեմ եմ եղել դրանց: Ես մերժում եմ դրանք իրենց բոլոր կետերով: Ընդհանրությունը իմ ելույթի և այդ սկզբունքների միջև միայն «փախստական» բառն է: Եվ փախստականների վերադարձը կարող է լինել միայն Արցախի ճանաչման և տարածքային ամբողջականության դեպքում»,- նկատեց «Ժառանգության» առաջնորդը:

Նա նշեց, որ յուրաքանչյուրը իր տեսակետը ունի, շատ հեշտ է այն արտահայտել սեփական գրասենյակում, իսկ իր տեսակետը ինքը հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: