28 նոյեմբերի 2012 - 14:20 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Ես կարող եմ նաև հանել իմ թեկնածությունը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց, որ «Ժառանգությունը» միշտ բաց է եղել համագործակցության համար. «ԲՀԿ-ի հետ մեր գրասենյակում մի հանդիպում եղել է: ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն, թե ինչպես են մասնակացելու նախագահական ընտրություններին: Մենք միշտ բաց ենք եղել համագործակցության համար, մենք դեմ չենք լսել Հայաստանում առկա ուժերի տեսակետները, եթե ԲՀԿ-ն ցանկանա շարունակել այդ հանդիպումները՝ մենք դեմ չենք: Ես փորձել եմ հեռու մնալ ինտրիգային և ստորգետնյա խորհրդակցություններից, մենք մեր տեսակետները շատ հստակ հայտնել ենք», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հարցին՝ նախագահի առայժմ միակ թեկնածուն ասաց. «Ով ուզում է հավաքական թեկնածության մաս կազմել և իմ կողքը կանգնել, պատրաստ ենք: Եթե իրենք ցանկանան մեզ սատարել, խնդրեմ:

Եվ, եթե ինչ-որ բան կարող է փոխել վիճակը, ես պատրաստ եմ և պնդել իմ թեկնածությունը, և հանել»: