28 նոյեմբերի 2012 - 14:32 AMT
Կ.Մանոյան. Վստահ չեմ, որ արժեր գնալ Բաքու և մասնակցել որևէ համաժողովի

Բաքու հայկական պատվիրակությունների այցերն ու համաժողովներին մասնակցելը պետք է կախված լինի այն հանգամանքից, թե որ կազմակերպության միջոցառման մասնակցելու մասին է խոսքը, և թե ինչ ազդեցություն ունի այդ կազմակերպության վրա Ադրբեջանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Բաքվում կայացած Ասիական համաժողովի դեպքում, որին մասնակցել էր նաև «Ժառանգույթուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կազմակերպության վրա Ադրբեջանի ազդեցությունը մեծ էր: «Ոչ բոլոր հրավերները պետք է ունենան դրական պատասխան մեր կողմից: Վստահ չեմ, որ արժեր գնալ Բաքու և մասնակցել այդ համաժողովին»,- ասաց Կիրո Մանոյանը և տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի լիբանանյան կառույցը ևս հրավիրված էր այս համաժողովին, բայց չմասնակցեց: Նա նկատեց, որ եթե նման ժողովներ գումարվեն, բնականաբար, ադրբեջանցիներն էլ իրենց համար շահեկան հայտարարություններ կանեն: