28 նոյեմբերի 2012 - 14:44 AMT
Ոստիկանության քննիչը կաշառք է վերցրել

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սամվել Մելքոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին ՀՀ քր. օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ 2012թ-ի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու համար:

Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից: