28 նոյեմբերի 2012 - 16:03 AMT
Դավիթ Նալբանդյանը կարող է բաց թողնել Australian Open-ը հանուն Դևիսի գավաթի

Դավիթ Նալբանդյանը կարող է բաց թողնել խաղաշրջանում «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը` Australian Open-ը: Թենիսիստը նշել է, որ կարող է հրաժարվել Մելբուռնում ելույթից հանուն Գերմանիայի թիմի հետ Դևիսի գավաթի մեկնարկային փուլի խաղի նախապատրաստության:

«Հիմա ես նախապատրաստվում եմ խաղաշրջանից առաջ: Հաջորդ տարի լավ մարզավիճակում կլինեմ: Հիմա ես պետք է որոշում ընդունեմ` խաղալ Australian Open-ում, թե ոչ: Բանն այն է, որ մրցաշարի ավարտից հետո կկայանա Դևիսի գավաթի խաղը, այնպես որ պետք է մտածել այն մասին, թե ինչպես ավելի արագ ընտելանալ ծածկույթին»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն:

Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների միջև Դևիսի գավաթի խաղը տեղի կունենա փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում: