28 նոյեմբերի 2012 - 15:02 AMT
Դևիսի գավաթի Արգենտինա-Գերմանիա խաղը տեղի կունենա Բուենոս Այրեսի Parque Roca արենայում

Հայտնի է դարձել 2013թ. Դևիսի գավաթի մեկնարկային փուլի Արգենտինա-Գերմանիա խաղի անցկացման վայրը: Արգենտինայի ֆեդերացիայի ղեկավարությունն ընտրել է Բուենոս Այրեսի Parque Roca արենան:

Ինչպես հայտնում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը, խաղը տեղի կունենա փետրվարի 1-3 գրունտային ծածկի վրա:

Նախկինում հավաքականները հանդիպել են 8 անգամ, և 6 անգամ հաղթանակ են տոնել արգենտինացիները: