28 նոյեմբերի 2012 - 15:10 AMT
19-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են որպես «ալբանական սրբավայր»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Ըստ Կարապետյանի, այժմ Ադրբեջանի տարածքում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:

«Իրականում Eurasianet-ի հոդվածն ուղեկցող նկարում պատկերված է մինչև 1918թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1823 թվականին, երբ «ալբանացիները» 1000 տարի առաջ արդեն չկային: Սա հերթական ճչացող կեղծիքներից մեկն է»,- ասում է Սամվել Կարապետյանը: