28 նոյեմբերի 2012 - 16:16 AMT
Լավրով. Սիրիայում զինված հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման մասին խոսք լինել չի կարող

Սիրիայում զինված հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման մասին խոսք չի կարող լինել: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` պատասխանելով «Արգումենտի և ֆակտի» թերթի հարցին:

«Ռազմատեխնիկական ոլորտում մեր բազմամյա համագործակցությունը, ամենից առաջ, ծառայում է Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը և երբեք ուղղված չի եղել ներսիրիական ասպարեզում ինչ-որ ուժերի աջակցությանը»,- նախարարի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: