28 նոյեմբերի 2012 - 16:40 AMT
Չավեսը նամակ է ստացել Բաշար Ասադից

Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին է հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անձնական ուղերձը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով «Վաշինգտոն փոսթ» թերթին:

Միկդադը չի հրապարկել ուղերձի բովանդակությունը, ասելով միայն, որ այն վերաբերվում է երկու նախագահների միջև հարաբերություններին:

Ինչպես հաղորդվել է, նոյեմբերի կեսին Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան նախկինի նման Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ է համարում միայն երկրի նախագահ Բաշար Ասադին: