28 նոյեմբերի 2012 - 16:41 AMT
Նոյեմբերի 28-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,71 դրամ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 28-ին կատարվել է 4,730 մլն դոլարի առք և վաճառք 1 ԱՄՆ դոլարի դիմաց 405,18 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405,15 դրամ:

Միաժամանակ, նոյեմբերի 28-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,71 դրամ` նոյեմբերի 27-ի դրությամբ կրճատվելով 0,61 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524,30 դրամ` կրճատվելով 2,21 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,07 կետով` մինչև 13,03 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: