28 նոյեմբերի 2012 - 16:47 AMT
Ֆրանսիայի դատարանը հետաձգել է որոշման կայացումը Դոմինիկ Սթրոս-Կանի գործով

Ֆրանսիայի Դուե քաղաքի վերաքննիչ դատարանի քննիչ պալատը հետաձգել է դատավճռի կայացումը ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանի գործով: Դատավճիռը պետք է կայացվի դեկտեմբերի 19-ին:

Խոսքն այսպես կոչված «Կառլտոնի գործի» մասին է՝ սկանդալի, որը կապված էր Լիլլում «Կառլտոն» հյուրանոցում մարմնավաճառության ընդհատակյա ցանցի գործունեության հետ: Հայտնի էր դարձել, որ ԱՄՀ նախկին նախագահը կանոնավոր կերպով դիմում էր այդ կանանց վճարովի ծառայություններին:

Քննությունը կասկածում է, որ Սթրոս-Կանը մասնակցել է նաև այս ցանցի կազմակերպմանը: