28 նոյեմբերի 2012 - 17:07 AMT
«Քյուրիոսիթի» մարսագնացը պարզ օրգանական մոլեկուլներ է հայտնաբերել

«Քյուրիոսիթի» մարսագնացը Կարմիր մոլորակում պարզ օրգանական մոլեկուլներ է հայտնաբերել, հայտարարել է Չարլզ Էլաչին, որը Մարսում իրականացվող հետազոտական առաքելության պատասխանատուն է:

«Եզրակացությունները դեռ նախնական են, և հաստատման կարիք ունեն»,-նշել է մասնագետը: Բոլոր տվյալները լաբորատորիայի տրամադրության տակ կլինեն փետրվարի 3-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: