28 նոյեմբերի 2012 - 17:13 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս չլարել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նամակ է հղել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նամակում Ֆաբիուսը մասնավորապես կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել տարածաշրջանային իրավիճակին ու ավելացնել լարվածությունը:

Նամակը ուղարկվել է ի պատասխան Ադրբեջանի «հարցման» ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ:

Ստեփանակերտի օդանավակայանը հոկտեմբերի 1-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց: Առաջին չվերթի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ որոշ ներքին տեխնիկական ու կազմակերպչական և իրավական հարցերի պատճառով: