28 նոյեմբերի 2012 - 17:34 AMT
Հայ-վրացական սահմանում հայկական բեռնատարների հարցը լուծված է

Հայ-վրացական սահմանում հայկական բեռնատարների հարցը լուծված է: Այդ մասին է PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ, սահմանին միայն երեք մեքենա է մնացել, որոնց վարորդները ձևակերպում են փաստաթղթերը:

Ավելի վաղ Բալայանը հայտնել էր, որ Հայաստանի դեսպանությունը Թբիլիսիում զբաղվում է փաստաթղթերը սխալ լրացնելու հետ կապված խնդրով:

Որոշ տվյալնելով, նախօրեին հայ-վրացական սահմանին էր կուտակվել 50 բեռնատար: Պատճառն այն է, որ վրաց մաքսավորները պահանջում էին 1000 դոլար տուգանք մուծել հայտարարագրված ու իրական քաշի տարբերության պատճառով: Բեռների քաշի տարբերությունը կազմում էր 30 կիլոգրամ:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, արդեն լուրեր էին առաջացել, թե միջադեպի պատճառն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել է նախագահ Սահակաշվիլիին: